Թուրքիայի իշխանությունները Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը վերածել են խեղկատակության19 օգոստոսի 2009 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ հարուցված քրեական գործը չափազանց խճճվել է, Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայ Դատի ՀՅԴ-ի քաղաքական հարցերով կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ` մեկնաբանելով թուրքական ԶԼՄ-ների վերջին հաղորդագրությունն այն մասին, որ «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագրի սպանությունը կազմակերպվել էր Թուրքիայի ոստիկանության (JİTEM) հետախուզական գաղտնի ստորաբաժանման կողմից: Մանոյանի խոսքերով Թուրքիայի իշխանությունները Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը վերածել են խեղկատակության, ինչը հարուցել է Հրանտ Դինքի ընտանիքի եւ Թուրքիայի հայկական համայնքի դժգոհությունը:«Ինչի են ձգտում հասնել թուրքական իշխանությունները, հասկանալի չէ, սակայն մի բան պարզ է` մենք շատ հեռու ենք ճշմարտությունից», - ասել է Կիրո Մանոյանը: Ընդ որում նա նշել է, որ բոլոր այդ հայտարարություններն արվում են իրականությունը թաքցնելու նպատակով, ինչն, իր հերթին, վկայում է այն մասին, որ Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպած ուժերը կարող են ազդել դատական գործընթացի վրա: Օգոստոսի 18-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպել էր Թուրքիայի ոստիկանության հետախուզական գաղտնի ստորաբաժանումը (JITEM): Էրգենեկոնի դատավարությանը որպես գլխավոր կասկածյալներից մեկը մասնակցող «Արդարություն եւ զարգացում» կառավարող կուսակցությունից նախկին պատգամավոր Թուրհան Չեմեզիի համակարգչից հայտնաբերված փաստաթղթում ասվում է, որ Հրանտ Դինքի սպանության մեղավորները ոմն Յուսուֆ Զիյադն է, Էրգենեկոնի գործով ձերբակալված նախկին գեներալ Վելի Քյուչուքը եւ Թուրքիայի Ազգային Ոստիկանության ստորաբաժանումը: Պաշտոնական մեղադրանքում նշվում է, որ Էրգենեկոնի գործով ձերբակալված պրոֆեսոր էմին Հյուրեսեսի եւ մեկ այլ կասկածյալ գնդապետ Մուստաֆա Դենմեզի հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Հրանտ Դինքի սպանությունը: Աուդիոձայնագրության համաձայն, Գյուրեսեսը Դենմեզին հետեւյալն է ասում. «Հրանտ Դինքի սպանությունը լավ զգուշացում էր այդ մարդկանց համար»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |