Գերմանացի քաղաքական գործիչներին խորհուրդ են տվել հեռու մնալ թուրքական ազգայնամոլությունից

PanARMENIAN.Net - Երգիչ Արամ Տիգրանին (Մելիքյան) իր նախնիների քաղաքի` Դիարբեքիրի, հայկական գերեզմանոցում հուղարկավորելու Թուրքիայի մերժումը Հալածված ժողովուրդների պաշտպանության գերմանական ընկերակցության (GfbV) կողմից գնահատվել է որպես «ազգայնամոլության դրսեւորում»: Մենք բոլոր կուսակցությունների գերմանացի քաղաքական գործիչներին, քաղաքական կոռեկտության առումով, խորհուրդ ենք տալիս հեռու մնալ թուրքական ազգայնամոլությունից, լինի դա Անկարայում, թե Գերմանիայի թուրքական համայնքում», - ասել է GfbV-ի նախագահ Թիլման Զյուլիխը:



Արամ Տիգրանը վախճանվել է օգոստոսի 8-ին Աթենքում 75 տարեկան հասակում: Հայտնի երաժշտին հուղարկավորել են Բրյուսելում: Դիարբեքիրի քաղաքապետ ազգությամբ քուրդ Օսման Բայդեմիրը Բելգիայի մայրաքաղաք հող էր ուղարկել Դիարբեքիրից` իր նախնիների քաղաքում հուղարկավորվելու երգչի վերջին ցանկությունը կատարելու նպատակով:



Արամ Տիգրանը ծնվել է 1934թ. Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ սահմանի մոտ գտնվող Էլ-Կամիշլի քաղաքում: Քրդական երաժշտության հայտնի կատարողը, որն ավելի քան 20 տարի (1966-1995թթ.) ապրել էր Հայաստանում, իր ստեղծագործության մեջ խտացրել էր հայկական, արաբական, քրդական եւ թուրքական երաժշտական մշակույթների հատկանիշները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---