Գլենդելում տեղի կունենա Էրիկ Նազարյանի «Կապույտ ժամանակ» ֆիլմի ցուցադրումը19 օգոստոսի 2009 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Գլենդելում տեղի կունենա Էրիկ Նազարյանի «Կապույտ ժամանակ» ֆիլմի ցուցադրումը: Ցուցադրումից հետո Գլենդելի կենտրոնական գրադարանի լսարանում ներկա գտնվողները կկարողանան մասնակցել քննարկմանը:«Կապույտ ժամանակ» ֆիլմը պատմում է մեքսիկացի նկարիչ-գրաֆիտիստի, տեսախցիկների վերանորոգման վարպետ հայի, աֆրո-ամերիկացի բլյուզ-կիթառահարի եւ նախկին բանտարկյալ մի բրիտանացու մասին: Ֆիլմը ստեղծվել է 2007 թվականին, եւ այս ժամանակահատվածում արժանացել է մի շարք պարգեւների, որոնց թվում նաեւ 2008 թվականին «Ոսկե ծիրան» փառատոնի մրցանակին: Ֆիլմի ռեժիսոր Էրիկ Նազարյանը ծնվել է Երեւանում, ավարտել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի կինեմատոգրաֆի դպրոցը: 2008 թվականին նա արժանացել է Nicholl Fellowship հեղինակավոր կրթաթոշակին` «Giants» սցենարի համար: Այդպիսով, կրթաթոշակի պատմության մեջ առաջին անգամ հինգ հաղթողներից մեկը հայ է եղել` ընտրվելով 5224 թեկնածուից: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |