ԱԱՀՈՒ-ի զորավարժությունների անցկացումը հետաձգվել է19 օգոստոսի 2009 - 22:57 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությա (ՀԱՊԿ)Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) խոշորամասշտաբ զորավարժությունների անցկացումը հետաձգվում է: Այդ մասին Նովոստի-Ղազախստան տեղեկատվական գործակալությանը հաղորդել է ՀԱՊԿ քարտուղարության աղբյուրը: « ՀԱՊԿ ԱԱՀՈՒ զորավարժությունները հետաձգվում են», - ասել է նա:Նշենք, որ Ղազախստանի պաշտպանության նախարարությունում միջոցառման անցկացման ժամկետի հետաձգումն արդեն հաստատել են: «Ներկայումս կողմերը համաձայնեցնում են անցկացման ժամկետը», - նշել է Ղազախստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Ինչպես հայտնի է, Փոխգործակցություն-2009 զորավարժությունները պետք է մեկնարկեին օգոստոսի 19-ին Ղազախստանում: Դրանց պետք է մասնակցեր ավելի քան 6000 մարդ: Սցենարը ենթադրում է համատեղ ուժերով ՀԱՊԿ մասնակից պետությունների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ռազմական սպառնալիքի կանխումը: Նախատեսվում էր, որ զորավարժությունների ակտիվ փուլը տեղի կունենա 2009 թվականի հոկտեմբերի 14-ին` ՀԱՊԿ մասնակից պետությունների ղեկավարների մասնակցությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |