Թավրիզի «Շախրիյար» նավթամշակման կոմբինատի նավթամթերքները կմատակարարվեն Հայաստանին19 օգոստոսի 2009 - 23:21 AMT PanARMENIAN.Net - Իրանի Նավթամթերքների արտադրության եւ բաշխման ազգային ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչ Սեյեդ Հասան Քասեմ-զադեն, ով պատասխանատու է Թավրիզի «Շախրիյար» նավթամշակման կոմբինատի շինարարության նախագծի իրականացման համար, «Մեհր» գործակալությանը տված հարցազրույցում հաղորդել է, որ կոմբինատի արտադրանքը կմատակարարվի Հայաստանին եւ Միջին Ասիայի ու Կովկասի մի շարք երկրների: Ս.Հ. Քասեմ-զադեի խոսքերով, «Շախրիյար» կոմբինատից ստացված նավթամթերքները կհամապատասխանեն «Եվրո 5» էկոլոգիական չափանիշներին: Կոմբինատում կարտադրվի բենզին 92 եւ 95 օկտանային թվով: Ս.Հ. Քասեմ-զադեն անդրադարձել է Երասխ-Թավրիզ նավթատարի շինարարության նախագծի շրջանակներում հետազոտական աշխատանքներ սկսելու հարցին եւ ասել, որ Թավրիզում նոր նավթամշակման կոմբինատի շինարարության ավարտից հետո, վերը նշված խողովակաշարի շնորհիվ պայմաններ կստեղծվեն միջին Ասիայի եւ Կովկասի երկրներ, այդ թվում նաեւ Հայաստան այնպիսի նավթամթերքի արտահանության համար, ինչպիսին է բենզինն ու դիզելային վառելիքը, հաղորդում է Iran. ru-ն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |