ՀՅԴ-ն քաղաքական ուժերի հետ համագործակցության իր պլատֆորմն է պատրաստում20 օգոստոսի 2009 - 18:35 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն քաղաքական ուժերի հետ համագործակցության իր պլատֆորմն է պատրաստում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀՅԴ կուսակցությունից Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Մենք միշտ հայտարարել ենք, որ մեր պլատֆորմը դեռեւս մշակման փուլում է գտնվում եւ կհրապարակվի սեպտեմբերին»,- ասել է հայ պատգամավորը: Նրա խոսքով, պլատֆորը թույլ կտա ավելի մոտ ծանոթանալ ՀՅԴ դիրքորոշման հետ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հարցում: Մինասյանը չի բացառել նաեւ հնարավոր համագործակցությունը երկրի ընդդիմական ուժերի հետ: Հանդիպմանը Արծվիկ Մինասյանը նաեւ հաղորդել է, որ սեպտեմբերի 2-ին ՀՅԴ-ն Լեռնային Ղարաբաղի անկախության օրվան նվիրված ցույց կանցկացնի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |