Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կորտ կվերադառնա 10 օրից20 օգոստոսի 2009 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Ծագումով հայ արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որը 2009 թվականի մայիսին ազդրի վիրահատություն էր տարել, հայտարարել է, որ հույս ունի մարզումները սկսել արդեն 10 օր հետո` Australian Open-ին նախապատրաստվելու համար:Նալբանդյանը նշել է, որ վերականգնման գործընթացը ավելի արագ է ընթանում, քան ինքը սպասում էր, եւ այդ հանգամանքը լրացուցիչ շարժառիթ է հաղորդում առավել ջանադիր մարզումների համար: Արգենտինացին մարզվում է օրական 20 րոպե եւ աստիճանաբար վերականգնում է իր մարզական վիճակը: «Շատ դժվար էր վիրահատվելու որոշում կայացնելը: Սակայն իմ վնասվածքը մշտապես խանգարում էր, եւ, վերջ ի վերջո, ես ստիպված էի դիմելու այդ քայլին: Իմ նպատակը Տոպ-10 վերադառնալը, դիրքս պահելն ու «Մեծ սաղավարտը» շահելն է: Եւ, իհարկե, Դեւիսի գավաթն իմ երազանքն է», - ասել է Նալբանդյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |