Մեղրու ՀԷԿ կառուցումը հայ-իրանական սահմանին տեղափոխվել է մինչեւ 2010-2015թթ.

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գործադիրը փոփոխություն է կատարել «ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ վարչապետի ելույթից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման մեջ, մասնավորապես, որոշման հավելվածի «Ռեգիոնալ նշանակություն ունեցող նոր էներգետիկ նախագծերի իրականացում» բաժինը շարադրվել է նոր խմբագրությամբ. ներառվել է Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը, որ նախատեսվում է իրականացնել 2010-2015 թվականների ընթացքում:



Ինչպես հաղորդել է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է ՀՀ նախագահի` Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի ընթացքում երկու երկրների էներգետիկայի նախարարությունների միջեւ Մեղրի ՀԷԿ-ի կառուցման մասին Փոխըմբռնման հուշագրի ստորագրման կապակցությամբ:



Հայաստանն ու Իրանը ծրագրում են սահմանամերձ գոտում` Արաքս գետի վրա կառուցել երկու ՀԷԿ, որոնցից մեկը կգտնվի հայկական կողմում` Մեղրիում, մյուսը իրանական կողմում` Կարաչիլարում: Կայաններից յուրաքանչյուրի նախագծային հզորությունը տարեկան 800 մլն կՎտ է, ինչը նրանց դարձնում է Հարավային Կովկասի ամենահզոր ՀԷԿ-երը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---