Իրանական հանձնաժողովն անվանել է Թեհրան-Երեւան ինքնաթիռի կործանման պատճառը

PanARMENIAN.Net - Caspian Airlines ավիաընկերության Տու-154 ինքնաթիռի կործանման պատճառն ինքնաթիռի շարժիչի հանկարծակի կանգնեցումն էր օդում: Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո քարտուղար Նելլի Չերչինյանի խոսքով, վթարից մեկ օր առաջ Տու-154 ինքնաթիռը ամբողջական տեխնիկական զննում էր անցել Մինվերալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում: Ոչ մի թերություն չէր հայտնաբերվել: «Իսկ այժմ հետաքննությունը հաստատել է, որ շարժիչը խլացել է թռիչքի ժամանակ»,- պարզաբանել է Չերչինյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:



Վարկածն այն մասին, որ ինքնաթիռի վթարի պատճառը վառելիքի գերբեռնվածությունն էր, հերքվեց հետաքննության կողմից: Տու-154 ինքնաթիռը լիցքավորվել էր 22 տոննա վառելիքով: Յոթ տոննան նախատեսված էր Երեւան թռչելու, նույնքան էլ վերադառնալու համար: Մնացած վառելիքը լրացուցիչ օգտագործման համար էր:



Հիշեցնենք, որ Թեհրան-Երեւան չվերթը կատարող Տու-154 ինքնաթիռը վթարի ենթարկվեց հուլիսի 15-ին` Թեհրանից շուրջ 200 կմ հեռավորության վրա, թռիչքից 16 րոպե անց: Զոհվեց 168 մարդ, որոնց թվում` 15 հոգուց բաղկացած անձնակազմը: Ինքնաթիռում գտնվողները բոլորը զոհվեցին: Չերչինյանն ավելացրել է, որ իրանական կողմից զոհվածների հարազատներն արդեն սկսել են ստանալ ապահովագրական վճարները` 54 հազար դոլար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---