Լեհաստանում հիմնադրվել է «Լեհաստանի հայկական համագումար»

PanARMENIAN.Net - ՀՀ Սփյուռքի նախարարՀրանուշ Հակոբյանը օրերս մասնակցեցԼեհաստանի հայկական համայնքային կազմակերպությունների հիմնադիր համագումարի աշխատանքներին:



Նշենք, որ լեհահայ համայնքը դեռեւս 15-րդ դարից հյուրընկալ երկրի բարձրագույն ատյանում պաշտոնապես ճանաչված համայնքն է: Ոչ պաշտոնական տվյալներով այսօր Լեհաստանում բնակվում է 25-30 հազար հայ, որոնք հիմնականում բնակվում են Վարշավայում, Կրակովում, Լոդզում, Վրոցլավում, Գդանսկում, Կոշալինում, Գրիֆիցեում, Ռոդոնում, Կոլոբժեկում եւ այլուր:



Գրիֆիցե քաղաքում հայկական 21 համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների եւ Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կայացած Լեհաստանի հայկական համայնքային կազմակերպությունների հիմնադիր համագումարում քննարկվեցին «Լեհաստանի հայկական համայնքային կազմակերպությունների հիմնախնդիրները եւ զարգացման հեռանկարները» եւ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը: Զեկուցումներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը եւ ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հակոբյանը, այնուհետեւ տեղի ունեցավ ակտիվ եւ բուռն քննարկումներ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Սփյուռքի նախարարարութայն լրատվական ծառայությունը:



Համագումարն ընտրեց 21 մարդուց բաղկացած համայնքի ղեկավար մարմին` խորհուրդ: Համայնքի նախագահ ընտրվեց գործարար Կարեն Հովսեփյանը: Համագումարի պատվիրակների առաջարկով հայկական համայնքների համալեհական կազմակերպությունն անվանակոչվեց «Լեհաստանի հայկական համագումար»: Համագումարն ընդունեց նաեւ Հռչակագիր: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Սփյուռքի նախարարարութայն լրատվական ծառայությունը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---