Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք 22-րդ «Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին»20 օգոստոսի 2009 - 22:10 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-7-ը Մոսկվայում կանցկացվի ամենամյա` թվով 22-րդ «Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը», որին Հայաստանը ավանդաբար` 1998 թ.-ից, 11 տարի անընդմեջ մասնակցում է պետական մակարդակով: Այս տարի մոսկովյան ցուցահանդես - տոնավաճառում Հայաստանը կներկայանա ավելի քան 150 անվանում գրքով (մոտ 100-ը պետպատվերով հրատարակված գրականություն, մնացյալը` մասնավոր հրատարակչությունների տպագրություններ): Այդ մասին հաղորդում է Հայաստանի Մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ Է. Միլիտոնյանի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն նաեւ «Էդիտ Պրինտ», «Անտարես», «Ոսկան Երեւանցի» հրատարկչությունների ներկայացուցիչները: Հայկական տաղավարում հիմնականում կներկայացվեն վերջին 2 տարիներին հրատարակված Հայաստանի մշակույթը, ժառանգությունը ներկայացնող, թարգմանական, մանկական, ալբոմային գրականություն: Տաղավարում տեղադրված կլինեն նաեւ հայ տպագիր գրքի 500 ամյակը նշանավորող պաստառներ: Ցուցահանդեսի շրջանակներում, սեպտեմբերի 4-ին տեղի կունենա ԱՊՀ երկրների գրքարվեստ միջազգային մրցանակաբաշխության դիպլոմների հանձնման արարողությունը: Հայաստանի Հանրապետությունից 2 գիրք միջազգային այդ մրցանակաբաշխությունում արժանացել է 1-ին կարգի դիպլոմի. «Արվեստի գիրք» անվանակարգում` Վան Խաչատուրի «Գույնը 14-19 դդ. հայ ճարտարապետության մեջ» ուսումնասիրություն - ալբոմը եւ Գագիկ Բաղդասարյանի «Երեւան»` Երեւանի անցյալն ու ներկան պատկերող ալբոմը: Հայկական պատվիրակությունը այդ օրերին կմասնակցի նաեւ «Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառի» շրջանակներում կազմակերպվող մի շարք կոնֆերանսների, կկայանան մասնագիտական աշխատանքային հանդիպումներ արտերկրի տարբեր գրատների ու հրատարկչությունների ներկայացուցիչների հետ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |