ՖԻԴԵ-ի Գրան-պրի. Առաջնորդների եռյակն անփոփոխ է մնացել21 օգոստոսի 2009 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է Հայաստանի Ջերմուկ առողջարանային քաղաքում ընթացքում ՖԻԴԵ-ի Գրան-պրիի հինգերորդ շրջանի 10-րդ փուլը: Ուշագրավ է, որ բացի մրցաշարի առաջնորդներ Պետեր Լեկոյի, Վասիլի Իվանչուկի եւ Ռուստամ Կասիմջանովի պարտիաներից, բոլոր մնացածն արդյունավետ են եղել:Սակայն, չնայած առաջնորդների ոչ ոքիին եւ Դմիտրի Յակովենկոյի նկատմամբ Լեւոն Արոնյանի հաղթանակին, հայ գրոսմայստերը 6 միավորով ռուս շախմատիստ Եվգենի Ալեքսեեւի հետ կիսում է 4-5-րդ տեղերը` Լեկոյից, Իվանչուկից եւ Կասիմջանովից ետ մնալով կես միավորով: Նշենք, որ Լեկոն ոչ ոքի է խաղացել մյուս հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի հետ, որի համար այդպիսի արդյունքն արդեն ութերորդն է: Օգոստոսի 21-ին 11-րդ փուլում միեւնույն խաղատախտակի շուրջ կնստեն Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյան: Իսկ Պետեր Լեկոն ուժերը կչափի Ռուստամ Կասիմջանովի հետ: Իսկ վերջին երկու փուլում Արոնյանը սկզբում կխաղա առանց պարտությունների խաղացող հունգարացու, այնուհետեւ` մրցաշարային աղյուսակը եզրափակող ռուս շախմատիստ Էռնեստո Ինարկիեւի հետ: 10-րդ փուլի արդյունքները. Լեկո (Հունգարիա)- Հակոբյան(Հայաստան)-0,5:0,5 Արոնյան (Հայաստան)- Յակովենկո(Ռուսաստան)-1:0 Ինարկիեւ (Ռուսաստան)-Բակրո(Ֆրանսիա)-1:0 Իվանչուկ(Ուկրաինա)- Կարյակին(Ուկրաինա)-0,5:0,5 Ալեքսեեւ(Ռուսաստան)-Էլյանով(Ուկրաինա)-1:0 Չեպարինով(Բուլղարիա)-Գելֆանդ(Իսրայել)-1:0 Կամսկի(ԱՄՆ)-Կասիմջանով(Ուզբեկստան) -0,5:0,5 Մրցաշարային իրավիճակը 10 փուլից հետո. Իվանչուկ, Լեկո, Կասիմջանով-6,5; Արոնյան, Ալեքսեեւ-6; Կարյակին, Գելֆանդ-5,5; Էլյանով-5, Բակրո-4,5;Յակովենկո,Հակոբյան, Կամսկի-4; Չեպարինով, Ինարկիեւ-3: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |