Վրաստանը կարող է վերադառնալ ԱՊՀ, եթե ցանկանա

PanARMENIAN.Net - Վրաստանին կրկին կարող են ընդունել ԱՊՀ կազմի մեջ, եթե նա այդպես ցանկանա: Այդ մասին այսօր Մինսկում հայտնել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը: Նա հիշեցրել է, որ ԱՊՀ-ից Վրաստանի ելքի պաշտոնական ընթացակարգն ավարտվել է երեքշաբթի օրը` օգոստոսի 18-ին, բայց նա շարունակում է մասնակցել ավելի քան 70 համաձայնագրերի, որոնք պարտադիր անդամություն չեն ենթադրում: Լեբեդեւն ընդգծել է, որ Վրաստանի ելքը Համագործակցությունից չի արձագանքում ոչ վրացական ժողովրդի, ոչ էլ այդ երկրի տնտեսական շահերին: Վրաստանը ԱՊՀ կազմից դուրս գալու մասին հայտարարեց մոտ մեկ տարի առաջ Հարավային Օսիայի դեմ ագրեսիայից հետո, որը կանգնեցվեց Ռուսաստանի կողմից:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---