Հայ բռնցքամարտիկը դուրս է եկել Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ21 օգոստոսի 2009 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հրապարակում մնացած միակ հայ բռնցքամարտիկ Կարեն Այվազյանը լեհական Շչեցին քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում 7:0 ջախջախիչ հաշվով հաղթանակ է տարել Բուլղարիայի ներկայացուցիչ Ստեպան Իվանովի նկատմամբ եւ նվաճել եզրափակչի ուղեգիր, որտեղ ուժերը կչափի ռուս Գրիգորի Նիկոլայչուկի հետ: Վերջինս կիսաեզրափակչում 7:5 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի ներկայացուցիչ Էլհուր Զեյնալովի նկատմամբ:Հիշեցնենք, որ Հայաստանի ութ ներկայացուցիչներից յոթն արդեն դուրս են մնացել առաջնությունից, որոնցից չորսը առաջնությունից դուրս եկան քառորդ եզրափակչում: Հայկական հավաքականից միայն Կարեն Այվազյանին (51 կգ ք/կ) հաջողվեց հասնել եզրափակիչ: Այդ ճանապրհին Այվազյանը հերթով պարտության մատնեց Իտալիայի, Մոլդվաիայի եւ Բուլղարիայի ներկայացուցիչներին: Նշանակալի է, որ հայ բռնցքամարտիկը բոլոր երեք մենամարտերում ընդամենը 1 միավոր է կորցրել (իտալացու հետ մարտնչելիս)` հավաքելով 16: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |