ԱՄՆ. Դատարանն արգելել է ցեղասպանության զոհերի հետնորդներին հայց ներկայացնել ապահովագրական ընկերությունների դեմ21 օգոստոսի 2009 - 20:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ բողոքարկման դաշնային դատարանը նախօրեին ընդունել է մի որոշում, որն արգելում է Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներին չվճարված ապահովագրական պոլիսները վճարելու պահանջով հայց ներկայացնել օտարերկրյա ապահովագրական ընկերությունների դեմ, քանի որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:երկու տարի առաջ Շրջանի դատարանի դատավոր Կրիստինա Սնայդերը Կալիֆոռնիայի օրենսդրության հիման վրա ընդունվեց որոշում, որը Հայոց ցեղասպանության հետնորդներին իրավունք տվեց հայց ներկայացնել երեք գերմանական ապահովագրական ընկերությունների դեմ: Սակայն օգոստոսի 20-ին այդ որոշումը չեղյալ հայտարարվեց: «Ես այդ որոշումը վրդովիչ եմ համարում: Եթե հետեւենք դատարանի տրամաբանությանը, ստացվում է, որ բոլոր 40 նահանգները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, պետք է հրաժարվեն իրենց որոշումից»,- հայտնել է Լոս-Անջելեսի փաստաբան Բրայան Կաբատեկը, որը ներկայացնում է հայցվորներին, ում նախնիները զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ: «Դա շատ ցավալի օր է Ամերիկայի հայերի համար»,- նշել է նա` ավելացնելով, որ այդ որոշումն անհնար է դարձնում ապահովագրական պոլիսների, բանկային ներդրումների եւ սեփականության հատուցումը Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդների համար: Նա խոստացել է բողոքարկել այդ որոշումը գործի լսումները եւս մեկ անցկացնելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |