Իրանը թույլատրել է ՄԱԿ տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ21 օգոստոսի 2009 - 22:04 AMT PanARMENIAN.Net - Իրանը թույլատրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների մուտքը Արակայում գտնվող գրեթե ավարտված ծանր ջրի ռեակտորին եւ համաձայնել է Նատանզայում ուրանի հարստացման համալիրի հսկողության ընդլայնմանը: Այդ մասին անհայտ մնալու պայմանով հաղորդել են ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները, քանի որ այդ տեղեկատվությունը գաղտնի է հանդիսանում:Հարստացման համալիրը, որը գտնվում է գետնի տակ` Թեհրանից 322կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է 6 տարի առաջ: Իրանն արդեն ՄԱԿ-ի տեսուչների երեք խմբերի ստիպել է հեռանալ օբյեկտից եւ մերժում է հսկողության վերաբերյալ բանակցությունները: ՄԱԳԱՏԷ-ի վերջին հաղորդագրության մեջ ասվում է, որ հունիսին Նատանզայում աշխատում էր 5000 ցենտրիֆուգ` 1000-ով ավելի, քան փետրվարին, եւ եւս 2000-ը պատրաստ են շարք մտնելու: Փորձագետների մեծ մասը ենթադրում են, որ Իրանի կողմից փետրվարին կուտակված հարստացված ուրանն արդեն բավական է հեռանկարում մեկ միջուկային ռումբ ստեղծելու համար, հաղորդում է ISRA.com պորտալը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |