Հայ թեթեւ ատլետը 18-րդ տեղն է զբաղեցրել խմբում եւ դուրս մնացել թեթեւ ատլետիկայի աշխարհի առաջնությունից21 օգոստոսի 2009 - 23:52 AMT PanARMENIAN.Net - Հայ թեթեւ ատլետ Մելիք Ջանոյանը դուրս է մնացել Բեռլինում ընթացող թեթեւ ատլետիկայի աշխարհի առաջնությունից որակավորման ռաունդում:Ջանոյանը հանդես էր գալիս «Նիզակի նետում» դիսցիպլինում եւ 74.74մ արդյունքով 18-րդ տեղն է զբաղեցրել A խմբում` առաջ անցնելով Լեհաստանի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Պարագվայի եւ Լիտվայի ներկայացուցիչներից: Նշենք, որ Ջանոյանը չկարողացավ գերազանցել սեփական ռեկորդը` 78.03մ (Ադլեր): Հայաստանը թեթեւ ատլետիկայի աշխարհի առաջնությանը ներկայացնում էին երկու մարզիկ` Մելիք Ջանոյանն ու Անի Խաչիկյանը: Ավելի վաղ Խաչիկյանը, հանդես գալով «100մ վազք» դիսցիպլինում, 12.30վրկ արդյունքով խմբում զբաղեցրեց 5-րդ տեղը եւ չանցավ փլեյ-օֆֆ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |