«Իմպուլսն» առաջին պարտությունն է կրել ֆուտբոլի Հայաստան առաջին խմբի առաջնությունում22 օգոստոսի 2009 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Դիլիջանի «Իմպուլսը» Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ փուլում իր առաջին պարտությունն է կրել` արտագնա խաղում «Միկա-2» թիմին զիջելով 1:2 հաշվով: Ընթացիկ առաջնությունում դիլիջանցիները15 խաղում 11 հաղթանակ էին տարել եւ երեք անգամ ոչ ոքի խաղացել:Այդ խաղում հաշիվը բացել են դաշտի տերերը` աշտարակցիները: 31-րդ րոպեին աչքի էր ընկել Ստեփան Գեւորգյանը: Սակայն 5 րոպե անց դիլիջանցիներին Արման Մինասյանի ջանքերով հաջողվեց վերակագնել հավասարակշռությունը հաշվում: Իսկ աշտարակցիներին հաղթանակ բերեց Աշոտ Խաչատրյանը` խաղի 87-րդ րոպեին: Սակայն, չնայած պարտությանը, «Իմպուլսը» 36 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը` ամենամոտ հակառակորդից` Երեւանի «Շենգավիթից», առաջ անցնելով 5 միավորով: 16-րդ փուլի արդյունքները. «Միկա-2»- «Իմպուլս»- 2:1 Գոլեր. Ստեփան Գեւորգյան-31, Աշոտ Խաչատրյան-87 (Միկա-2), Արման Մինասյան-36 «Բանանց-3»- «Փյունիկ-2»-1:1 Գոլեր. Սեդրակ Շահբազյան-30 (Փյունիկ-2), Արման Առաքելյան-37 (Բանանց-3) «Շենգավիթ»- «Շիրակ-2»-5:1 Գոլեր. Գալուստ Պետրոսյան-28, Ռաֆայել Վարդանյան-33, Արթուր Բարսեղյան-35, Հենրիկ Հարությունյան-52, Վիլեն Բարսեղյան-73 (Շենգավիթ), Միքայել Սարգսյանը-87 (Շիրակ-2) «Փյունիկ-3»- «Բանանց-2»- 0:6 Գոլեր. Վալտեր Պողոսյան-22, 76, Տիգրան Բարսեղյան-41, Գոռ Գուգուջյան-43,69, Նարեկ Գյոզալյան-54: Մրցաշարային դրությունը 17 փուլերից հետո. 1. «Իմպուլս» -36 միավոր 2. «Շենգավիթ» - 31 3. «Բանանց-2» - 27 4. «Փյունիկ-2» - 27 5. «Միկա-2» - 16 6. «Գանձասար-2» - 16 7. «Շիրակ-2» -15 8. «Փյունիկ-3» - 14 9. «Բանանց-3» - 9: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |