Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարարը կարող է այցելել Հայաստան22 օգոստոսի 2009 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազատ Ռագիոմովը եւ Ձյուդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչները կարող են այցելել Հայաստան` սեպտեմբերի 11-13-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:«Այդ հարցը վերեւներում է որոշվում, եթե Եվրոպայի առաջնությանը մասնակցելու որոշում կայացվի, ապա ազգային ֆեդերացիայի ղեկավարությունն ու ես կայցելենք Հայաստան` անվտանգության հարցերին ծանոթանալու նպատակով», - Ռագիմովին վկայակոչում է Day.az-ը: Նախարարը նշել է, որ Հայաստանը երաշխավորել է Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում ձյուդոյի Ադրբեջանի երիտասարդական հավաքականի անվտանգությունը: Սակայն առայժմ ադրբեջանական կողմի մասնակցության մասին վերջնական որոշում չի կայացվել: Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Երեւանում սեպտեմբերի11-13-ը: Տվյալ պահին 40 երկիր արդեն մասնակցության հայտ է ներկայացրել: Նախատեսվում է, որ Երեւան կժամանի շուրջ 500 մարդ: Ադրբեջանը նույնպես առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել, որի համաձայն Երեւան պետք է ժամանի 14 մարդուց բաղկացած պատվիրակություն, այդ թվում 8 մարզիկ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |