Thales-ը կօգնի «Արմավիա» ավիաընկերությանը շահագործման պատրաստել «Սուպերջեթ - 100»-ը24 օգոստոսի 2009 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Thales-ը ֆրանսիական ընկերությունը կօգնի հայկական «Արմավիա» եւ ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերություններին շահագործման նախապատրաստել «Սուպերջեթ - 100»-ը: Այդ մասին հայտնեց ընկերության մամլո ծառայության ներկայացուցիչ` Եկատերինա Պետրովան:«Մեր ընկերությունը կօգնի «Աէրոֆլոտին» եւ «Արմավիային» շահագործմանը նախապատրաստել «Սուխոյ Սուպերջեթ-100» ինքնաթիռները,- պարզաբանեց Thales - ի ներկայացուցիչը: - Մենք նաեւ կաջակցենք «Սուխոյի Քաղաքացիական ինքնաթիռների» ընկերությանը` ռուսական քաղաքացիական հավաստագրեր, այնուհետեւ` եվրոպական օդագնացության անվտանգության գործակալության հավաստագրեր ստանալու հարցում»: Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Արմավիա»-ն եւ «Աէրոֆլոտ»-ը գոյություն ունեցող ավիաընկերությունների մեջ առաջինները շահագործման կհանձնեն սերիական «Սուպերջեթ»-ը : Ենթադրվում է, որ այդ տեղի կունենա 2010թ., հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍ-ը: ««Սուխոյի Սուպերջեթ 100» ծրագիրը» Ռուսաստանում Thales ընկերության հիմնական նախագծերից մեկն է: Ֆրանսիական խումբն ապահովվում է ինքնաթիռի ռադիոէլեկտրոնային սարքավորումների ողջ կոմպլեկտավորումը: «Արմավիր» ավիաընկերությունը - Օդային փոխադրման միջազգային միության անդամ է (IATA): Ամսեկան «Արմավիա»-ն կատարում է մոտ 250 չվերթ, ավելի քան 30 ուղություններով` ԱՊՀ, Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք: 2008թ. ավիաընկերությունը փոխադրել է համարյա 647000 ուղեւոր: «Արմավիա»-ի ունի A-319(3), A-320(2), ԻԼ-86, ՏՈՒ-134 տիպի օդանավեր: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |