Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանը խոստացել է անել ամեն ինչ երկկողմ հարաբերությունների խորացման համար24 օգոստոսի 2009 - 20:35 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ին Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենները:Ողջունելով հյուրին` նախարարՆալբանդյանըշնորհավորեց նրան ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Բարձր գնահատելով հայ-ռուսական հարաբերությունները, Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաստատված փոխըմբռնումը, փոխվստահությունը եւ սերտ համագործակցությունը լավ հիմք են ստեղծում դաշնակցային հարաբերությունների եւ ռազմավարական համագործակցության առավել ամրապնդման համար` ի շահ երկու եղբայրական ժողովուրդների, իսկ դեսպան Կովալենկոն իր կարեւոր ներդրումը կունենա փոխգործակցության հետագա խորացման եւ ընդլայնման գործընթացում:Իր հերթին դեսպան Կովալենկոն, գոհունակություն հայտնելով հայ-ռուսական հարաբերությունների առկա բարձր մակարդակի առնչությամբ, նշեց, որ պաշտոնավարման ըթնացքում կանի առավելագույնը առկա փոխգործակցության ամրապնդման, տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության առավել զարգացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքումնախարարՆալբանդյանն ու դեսպան Կովալենկոն քննարկեցին հայ-ռուսական երկկողմօրակարգինառնչվողմի շարք հարցեր, մտքերփոխանակեցինտարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |