Էմիլ Սողոմոնյան. Տարվա կտրվածքով տնտեսական անկումը Հայաստանում չի գերազանցի 10% ցուցանիշը

PanARMENIAN.Net - Տարվա կտրվածքով տնտեսական անկումը Հայաստանում չի գերազանցի 10% ցուցանիշը, կարծում է Հայաստանի Բանկերի Միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը : Նրա խոսքերով, ընթացիկ տարում կնկատվի անկում, սակայն 2010թ-ին Հայաստանը կգրավի զրոյական դիրք: «Ես վստահ եմ, որ մյուս տարի անկում տեղի չի ունենա եւ կգրանցվի տնտեսական աճ»,- հավաստիացրեց նա:



Այս համատեքստում ՀԲՄ նախագահը հավելեց, որ խոշոր դրամային միջոցների ներհոսքը անպայման կգնա տնտեսության մեջ : «Ոչ Կենտրոնական Բանկը, ոչ մի բանկատեր եւ ոչ մի կառավարություն չեն կարողանա պահել այս միջոցները»,- ասաց նա:



Խոսելով ներդրումների մասին` Սողոմոնյանը հիշեցրեց, որ այս տարվա ընթացքում Հայաստանը Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկից կստանա 80 միլիոն եվրո, 50 միլիոն դոլար` Համաշխարհային Բանկի վարկը, դրան ավելանում է Ռուսաստանի վարկը (500 մլն դոլար), բացի այդ, Հայաստանի բանկերը նաեւ ինքնուրույն են ներգրավում վարկային միջոցներ:



ՀԲՄ նախագահը նշեց, որ բոլոր դրամական միջոցները կուղղվեն տնտեսության մեջ, եւ եթե այս տարի հանրապետությունում անկում գրանցվի, ապա մյուս տարի Հայաստանը կկարողանա դուրս գալ «վերջակետի» ուղղու վրա:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---