Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա անհրաժեշտ է25 օգոստոսի 2009 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետք է Թուրքիա մեկնի` դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպումը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին ասել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեկարյանը: «ՀՀ ղեկավարի այցը Թուրքիա ներկայումս անհրաժեշտություն է: Այդպիսով, Հայաստանի նախագահը ցույց կտա, որ հանդիսանում է «ֆուտբոլային դիվանագիտության» նախաձեռնողը, ինչպես նաեւ ցույց կտա իր բարի կամքը»,- նկատել է հայ փորձագետը: 2010թ. Աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին Բուրսայում` Աթաթյուրքի անվան մարզադաշտում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |