Ղարաբաղի հակամարտությունն ու հայ-թուրքական փոխհարաբերությունները տարբեր են ըստ էության

PanARMENIAN.Net - «Ես մտադիր չեմ մեկնաբանել Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանի հայտարարությունները, կարող եմ միայն կարծիք հայտնել գործընթացների մասին: Առաջընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում շատ լայն հասկացություն է»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է հայ քաղաքագետ, Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու հայ-թուրքական փոխհարաբերություններն ըստ էության տարբեր գործընթացներ են տարբեր ժամանակային ընդմիջումներով:



Քաղաքագետի խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը որոշ չափով կարող են ազդել միմյանց վրա, բայց ակնկալել, որ առաջին հարցի լուծումը թույլ կտա լուծել երկրորդը, իրատեսական չէ:



Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիկ Բեյրդը, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը, թուրքական «Hurriyet» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում կարելի է հաջողության հասնել միայն ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում իրական առաջընթաց ունենալուց հետո:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---