Իսպանիայում սկսել է գործել Սբ.Գեւորգի առաջին հայկական եկեղեցին25 օգոստոսի 2009 - 22:23 AMT PanARMENIAN.Net - Իսպանական Կալոնժե քաղաքում` Բարսելոնայի մոտ, սկսել է գործել առաջին հայկական եկեղեցին: ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Գասպար Պետրոսյանի անմիջական ջանքերով Բարսելոնի մերձակա Կալոնժե քաղաքի տեղական եկեղեցական իշխանությունների հետ ձեռք է բերվել համաձայնություն 30 տարի ժամկետով վարձակալելու մատուռը: Այն կծառայի իբրեւ Հայ Առաքելական եկեղեցի: Օգոստոսի 11-ին Նորվան Արքեպիսկոպոս Զաքարյանն այսմատուռումկատարեցառաջին եկեղեցական արարողությունը եւ ներկաներին հայտնեց, որ մատուռըայսուհետ կոչվելու է «Հայ Առաքելական Սուրբ Գեւորգ եկեղեցի»: Այսպիսովկարելիէփաստել, որ հիմքդրվեցԻսպանիայիԹագավորությունում ՀայԱռաքելականեկեղեցուգործունեությանը եւԻսպանիայիբոլորհայաշատ քաղաքներումսկսելԱմենայնՀայոց Հայրապետիթեմական,ծխականկառույց ստեղծելու ծրագրին: Չնայած ՀայաստանիՀանրապետության եւԻսպանիայի Թագավորությանմիջեւ դիվանագիտական հարաբերություններհաստատվելեն դեռեւս 1992թ., այնուհանդերձ շուրջ 50 հազարանոց հայություն ունեցող եվրոպական այդ երկրում մինչեւ վերջերս չէր գործում որեւէ Հայ Առաքելական եկեղեցի: Վերջերս, Ամենայն Հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ, Իսպանիայում հայ համայնքների գծով ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Գասպար Պետրոսյանի եւ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Բարձրաշնորհ Տ. Նորվան Արքեպիսկոպոս Զաքարյանի հանդիպման ժամանակ մանրամասն քննարկվեցին Իսպանիայի հայ համայնքի ազգային եւ հոգեւոր-եկեղեցական կազմակերպման եւ զարգացման հիմնախնդիրները: Ըստ ձեռք բերված պայմանավորվածության` նախատեսվում է ձեւավորել Իսպանիայի Հայ Առաքելական եկեղեցու ժամանակավոր խորհուրդ, որը կգործի Հայրապետական պատվիրակի հովանու ներքո, իսկ մինչեւ թեմական կանոնադրության պաշտոնական գրանցումը, կգործեն Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհուրդներ, որոնք առավելագույնը 6 ամսից կդառնան գործող մեկ մարմին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |