Հայաստանի վարչապետը մասնակցել է Դիլիջանի դպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը27 օգոստոսի 2009 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Դիլիջան, որտեղ բացել է Դիլիջան քաղաքի թիվ 4 դպրոցի նորակառույց 2-րդ մասնաշենքը, հաղորդում է կառավարության լրատվական ծառայությունը: Դպրոցական մասնաշենքի հիմնանորոգման եւ բարեկարգման շինարարական աշխատանքներն իրականացրել է «Դիլիջանշին» ԲԲԸ-ն: Մասնաշենքը նախատեսված է 250 աշակերտական տեղի համար: Կարեւորելով դպրոցաշինությանն ուղղված պետական աջակցությունը` ՀՀ վարչապետը խոստացել է այսուհետ նույնպես կրթության ոլորտի զարգացման առաջնահերթությունը պահել կառավարության անմիջական ուշադրության կենտրոնում: Այնուհետեւ գործադիրի ղեկավարն այցելել է քաղաքի հիմնանորոգվող գրադարան ու թիվ 1 ավագ դպրոց, այցելել է համայնքի միջոցներով կառուցված ամֆիթատրոն, ինչպես նաեւ եղել է համայնքի միջոցներով կառուցվող պատկերասրահ թանգարանում ու «Թուֆենկյան» համալիրում եւ ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |