Անկարան սառեցրել է Հայաստանի հետ բանակցությունները, սակայն Երեւանը ոչ մի կերպ չի արձագանքում դրան27 օգոստոսի 2009 - 18:59 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան դադարեցրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները, եւ Երեւանը պետք է այդ մասին հայտարարի միջազգային հանրությանը: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի քաղաքական հարցերի ղեկավար Կիրո Մանոյանը:«Անկարան այնպիսի տպավորություն է ստեղծում, թե Երեւանի հետ բանակցային գործընթացը շարունակվում է: Իրականում գործընթացը սառեցված է: Մենք մեր հերթին չենք արձագանքում դրան եւ թույլ ենք տալիս, որպեսզի միջազգային խաղացողները շարունակեն ճնշում գործադրել Հայաստանի վրա եւ պահանջել, որպեսզի մենք զիջումների գնանք»,- ասել է Հայ Դատի նախագահը: Կիրո Մանոյանը նման ճնշման օրինակ է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի` աշնանը սպասվող այցը տարածաշրջան, որը, նրա խոսքով, նպատակ է հետապնդում Երեւանին ու Բաքվին պարտադրել ընդունելու Մադրիդյան սկզբունքները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |