Ուկրաինայի ազգային բանկը թողարկել է «Սուրբ Խաչ» վանքին նվիրված արծաթե հուշադրամ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ազգայինբանկը թողարկել է «Սուրբ Խաչ» վանքին նվիրված արծաթե հուշադրամ, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:



Հաղորդագրության համաձայն, այս տարի նշվում էՂրիմումգտնվող հայկական «Սուրբ Խաչ» վանքի 650-ամյակը, ինչի կապակցությամբ Ուկրաինայի ազգայինբանկը«Ուկրաինայի ճարտարապետական կառույցներ» հուշադրամների շարքի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամ` նվիրված XIV-րդ դարում հիմնադրված հայկական «Սուրբ Խաչ» վանքին:



Հատկանշականն այնէ, որ առաջին անգամարտերկրի կողմից իրականացվելէՀայաստանիպատմությանը եւհայկական մշակույթին նվիրվածհուշադրամի թողարկում:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է վանքի տարածքում տեղակայված Խաչքարը, իսկ դարձերեսին պատկերված են վանական շինությունները. ձախ կողմում` «Հին Ղրիմ հայկական վանքը» (XIV-րդ դար) եւ աջ կողմում` «Սուրբ Խաչ» վանքը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---