ԱՀՀ մշտական աշխատանք է վարում` ուղղված ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը28 օգոստոսի 2009 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ) մշտական աշխատանք է վարում` ուղղված ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտնել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Բանաձեւն օժանդակող կոնգրեսականների թիվն առանձնապես չի փոխվել: Բայց մենք հուսով ենք, որ աշնանը, երբ կոնգրեսականները վերադառնան արձակուրդից, բանաձեւի շուրջ գործընթացը կակտիվանա»,- նկատել է ԱՀՀ տարածաշրջանային տնօրենը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |