ՀՀ Սփյուռքի նախարարությունը քննարկել է Բեռլինի համալսարանի Հայագիտության կենտրոնին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը28 օգոստոսի 2009 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարՀրանուշ Հակոբյաննընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանին: Հանդիպման ընթացքումքննարկվեցինԳերմանիայում հայկական Սփյուռքի հետտարվող աշխատանքներին վերաբերողհարցեր: Նախարարը կարեւորեցԳերմանիայում մասնագիտական կառույցներ ստեղծելու, համայնքում կրթական հարցնակտիվացնելու եւ մեկօրյադպրոցներ հիմնելու խնդիրները: Տիկին Հակոբյաննանդրադարձավնաեւ Բեռլինի բաց համալսարանումգործող հայագիտական կենտրոնին 2010թ. նախատեսվող հունվարից ֆինանսական օգնություն ցուցաբերելու խնդրին: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ՀՀ սփյուռքի նախարարության բարեկամների խումբ ստեղծելու, դեսպանատներին կից երիտասարդական կառույցներ, «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի թղթակցական կետ հիմնելու, ինչպես նաեւ մշակութային, կազմակերպչական հարցերը համայնքում ակտիվացնելու հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |