Ջավախքում մեսխեթցի թուրքերի վերաբնակեցումը լայնածավալ բնույթ չի կրում

PanARMENIAN.Net - «Կարծում եմ, որ հաղորդագրությունն այն մասին, որ գալիք տարում մինչեւ 10000 հազար մեսխեթցի թուրքեր Ադրբեջանից կվերաբնակեցվեն Վրաստանում` Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում, փոքր-ինչ չափազանցված է, եւ այդ միջոցառումը զանգվածային բնույթ չի կրի», - այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի ինստիտուտի քաղաքական դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը :



Քաղաքագետի խոսքերով, մեսխեթցի թուրքերի մեծամասնությունը կբնակեցվե Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի Ախալցխայի եւ Ասպինձայի շրջաններում, ուր 1950 թվականին վերաբնակեցվել էին վրացիները: «Մեսխեթցի թուրքերի բնակեցումը նման ծավալ չի ունենա այն պարզ պատճառով, որ Վրաստանի բուն բնակչությունը կտրականապես դեմ է դրան, եւ, ավելին, այդ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը թույլ չի տալիս նման լայնածավալ նախագծեր իրականացնել», - նշել է Մինասյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---