Եվրատեսիլ 2009. Բաքուն շարունակում է ժխտել, որ հայկական երգի համար քվեարկածները հարցաքննության են ենթարկվել

PanARMENIAN.Net - Եվրոպական հեռարձակման միությունն Ադրբեջանից պատասխան է ստացել այն տեղեկատվության առիթով, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը հարցաքննման է կանչել 43 քաղաքացիների, ովքեր Եվրատեսիլ 2009 մրցույթին քվեարկել են հայ երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների օգտին: Մոսկվայում անցնող Եվրատեսիլ մրցույթի հեռարձակումն Ադրբեջանում ապահովող EBC - Ictimai-ի ադրբեջանական անդամը, հաստատելով իր հավատարմությունը արդար եւ ազատ քվեարկությանը, հայտնել է, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը վստահեցրել է, որ հայկական երգի համար քվեարկած ոչ մի քաղաքացի չի հարցաքննվել:



ԵՀՄ գլխավոր տնօրեն Ժան Ռեւելյոնը հայտնել է, որ ինքը հաշցի է առել այդ հայտարարությունը: Նրա խոսքով, մրցույթի ցանկացած երգի օգտին, բացի սեփական երկրի երգից քվեարկելու ազատությունը մրցույթի անկյունաքարերից մեկն է: «Քվեարկության գաղտնիության ցանկացած խախտում կամ անձանց հարցաքննություն բացարձակ անընդունելի է»,- նկատել է ԵՀՄ գլխավոր տնօրենը:



ԵՀՄ կոմիտեն այդ հաչցը կքննարկի սեպտեմբերի 11-ին Օսլոյում կայանալիք խորհրդակցությանը:



Ավելի վաղ ադրբեջանական մամուլում տեղեկատվություն էր հայտվել այն մասին, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը հարցաքննության է կանչել 43 քաղաքացիների, ովքեր 43 քաղաքացիների, ովքեր Եվրատեսիլ 2009 մրցույթին քվեարկել են հայ երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների օգտին: Ադրբեջանի պաշտոնական անձինք այդ փաստը հերքում են:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---