Հայ-վրացական գլուխկոտրուկը դեռ մնում է չլուծված

PanARMENIAN.Net - Բավրա հայկական գյուղի բնակիչները (Շիրակի մարզ), մոտակա օրերում կարող են հանգիստ կատարել գյուղատնտեսական աշխատանքներն այն գյուղական հողերում , ուր այս տարվա մայիս ամսվանից նրանց չէին թույլատրում մտնել վրացական սահմանապահները: Ինչպես PanARMENIAN.Net - ի թղթակցին հայտնեց Բավրա գյուղական համայնքի գյուղապետ Կորյուն Սումբուլյանը, երկու օր առաջ Երեւանում, ՀՀ փոխվարչապետի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդատվություն սահմանային միջադեպի քննարկման համար: «Խորհրդատության ընթացքում ինձ հայտնեցին, որ այս տարվա հունվար ամսից Վրաստանի հայ-վրացական սահմանազատման հանձնաժողովի նախագահը, որը զբաղվում էր երկու երկրների միջեւ սահմանի համապատասխանեցման խնդիրներով, ազատվել է պաշտոնից:



Սումբուլյանի խոսքերով, վրացական կողմը, իր գործողությունները հիմնավորել է նրանով, որ ըստ 1947թ-ի փոխադարձ համաձայնությանը, որոշ գյուղական հողեր պատկանում են Վրաստանին: «Սակայն, 1927թ պայմանագրի համաձայն, մեր գյուղը, իր հողատարածքներով, պատկանում է Հայաստանին: Բացի այդ, 1990թ-սկզբին գյուղի բնակիչներին տրվել են այդ հողերի սեփականության վկայականներ»,-պարզաբանել է Սումբուիլյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---