Միշել Լեգրանն ու Գեորգի Գարանյանը հանդես կգան Կրասնոդարում30 օգոստոսի 2009 - 21:44 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի վերջին իր նվագախմբի հետ Կրասնոդար կժամանի հայտնի ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող եւ հայազգի երգիչ Միշել Լեգրանը: Ինչպես գրում է «Երկրամաս» թերթը, Կրասնոդարում տեղի կունենա Լեգրանի համատեղ համերգը Կրասնոդարի բիգ-բենդի հետ, որի ղեկավարն է Գեորգի Գարանյանը: Այդ մասին հաղորդել է «Պրեմիերա» թատերական միավորման գլխավոր տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր դերասանուհի Տատյանա Գատովան: Միշել Լեգրանը հայտնի ֆրանսիացի կոմպոզիտոր է, «Շերբուրյան հովանոցներ», «Աղջիկները Ռոշֆորից» եւ այլ ֆիլմերի երաժշտության հեղինակը, որի մայրը ծագումով հայ է: Լեգրանի մայրը` Հայկանուշ Տեր-Միքայելյանը դաշնակահարուհի է եղել, նրա հայրը Սարգիս Տեր-Միքայելյանը, մազապուրծ լինելով Հայոց ցեղասպանությունից, ապաստան է գտել Ֆրանսիայում:--ԿԱ-- ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |