ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԼՈՒԿՕՅԼ» ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ18 ապրիլի 2002 - 23:40 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի «ԼՈՒԿօյլ» նավթային ընկերությունը հրաժարվել է իր անմիջական մասնակցությունը բերել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության նախագծի իրականացմանը: Այդ մասին Լոնդոնում ընթացող միջազգային էներգետիկ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ընկերության փոխնախագահ Ջիվան Չելոյանցը: «Մեր ընկերությունը չի ֆինանսավորի եւ չի մասնակցի նավթամուղի կառուցմանը»,-հայտարարել է նա: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին «ԼՈՒԿօյլի» նախագահ Վագիթ Ալեքպերովը Բաքվում հայտարարել էր, որ ընկերությունը անպայման կմասնակցի նախագծի իրականցմանը եւ հույս ունի բաժին ստանալ կոնսորցիումում 7,5 տոկոսի չափով: «ԼՈՒԿօյլի» ղեկավարների տրամադրության անսպասելի փոփոխությունը Բաքվում բացատրում են Ռուսաստանի կառավարության կողմից ցուցաբերած ճնշումով, որը ի սկզբանե դեմ էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարությանը ռուսաստանյան նավթային ընկերությունների ներգրավմանը: Պաշտոնական Մոսկվան ժխտում է իր ազդեցությունը ընկերության ղեկավարության կողմից որոշման ընդունման գործընթացի վրա: Այնինչ, հայտնի է, որ Պետական Դումայում մի քանի անգամ լրջորեն քննարկվել է մի օրենքի ընդունման նպատակահարմարության մասին հարցը, որը կարգելեր ռուսաստանյան նավթային ընկերություններին մասնակցել Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցմանը: Ինչը պատճառաբանվում էր այն բանով, որ դա «հակասում է Ռուսաստանի քաղաքական եւ տնտեսական շահերին»: Այդ նախաձեռնությանը աջակցելու մասին անցյալ տարվա նոյեմբերին հայտարարել էր նաեւ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վիկտոր Կալյուժնին: Իսկ օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Վիկտոր Խրիստենկոն հայտարարել է, որ Մոսկվան չի տեսնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության նախագծի տնտեսական նպատակահարմարությունը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |