Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը ՀՀ պետական քաղաքականության գործն է31 օգոստոսի 2009 - 18:17 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը ՀՀ պետական քաղաքականության գործն է: Այստեղ մեր նկատմամբ որեւէ վառ արտահայտված ճնշում ես չեմ տեսնում, սակայն դա չի նշանակում, որ ներսից ոչ մի ճնշում չկա, մասնավորապես, գոյություն ունեն ուժեր, որոնք ցանկանում են, որպեսզի այդ հարաբերությունները կարգավորվեն, եւ կան այլ ուժեր, որոնք դա չեն ցանկանում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:Անդրադառնալով այդ հարցում հայ հասարակայնության տրամադրվածությանը` քաղաքագետն ընդգծել է, որ այսպես, թե այնպես Թուրքիայի հետ հարաբերություններն այդ մակարդակով գոյություն ունեցել են, իսկ այժմ դրանք կարգավորվում են պետական մակարդակով: Քանի որ Հայաստանի տնտեսության մեջ բավական մեծ տեղ է զբաղեցնում ագրարային հատվածը, սահմանի բացումից հետո հնարավոր տնտեսական հետեւանքների մասին հարցին պատասխանելից Իսկանդարյանն ընդգծել է, որ դա նույնպես շատ բարդ ու նրբանկատ թեմա է: «ՀՀ հետ սահմանակցող Թուրքիայի շրջանների համեմատ, Հայաստանի տնտեսությունն արդյունաբերական է, իսկ ինչ վերաբերում է Թուրքիային առհասարակ, որտեղ տնտեսության ագրարային հատվածի ներկայությունը նույնպես շատ մեծ է, կարծում եմ` կարող են որոշակի բարդություններ ծագել հայկական արտադրողների համար: Մյուս կողմից, Թուրքիայի տնտեսությունը ներկա է Հայաստանում` ներկրվելով Վրաստանի տարածքով»,- ընդհանրացրել է քաղաքագետը: Իսկանդարյանը նաեւ ավելացրել է, որ Վրաստանով փոխադրումներն այնքան էլ թանկ չարժեն եւ թուրքական ապրանքի գներն այնպիսի մակարդակի չի բարձրացնում, որպեսզի հայկական արտադրողների ապրանքը դրա հաշվին մրցունակ լինի: «Այստեղ, ինչպես տեսնում ենք, հայկական արտադրության մրցունակության հետ կապված բարդություններ դեռեւս չեն առաջանում»,- ընդգծել է փորձագետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |