Պետդեպարտամենտը սատարում է Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ողջունում է Շվեյցարիայի միջնորդությամբ Թուրքիայի ու Հայաստանի հրապարակած համատեղ հայտարարությունը երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման մասին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Յան Քելլին: «ԱՄՆ-ն միշտ կողմ է եղել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանը առանց նախապայմանների ու սեղմ ժամկետում: Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Թուրքիային որքան հնարավոր է արագ ստորագրել շրջանակային համաձայնագիրն ըստ հայտարարության: Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել երկու երկրների կառավարություններին եւ սատարել հարաբերությունների կարգավորմանն ուղղված նրանց ջանքերին: Այդ պատմական գործընթացը խաղաղություն, անվտանգություն ու կայունություն կբերի տարածաշրջան»,-ասել է Քելլին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---