Ֆրանսիան ողջունում է պայմանավորվածությունը Երեւանի եւ Անկարայի միջեւ 1 սեպտեմբերի 2009 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան ողջունում է Հայաստանի ու Թուրքիայի քայլերն, ուղղված պայմանավորվածության ձեռքբերմանը «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» Արձանագրությունների ստորագրման նպատակով քաղաքական խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ: «Հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի ու Հայաստանի միջեւ պատմական իրադարձություն կդառնա, որը կապահովի տարածաշրջանի կայունությունը»,-ասվում է Ֆրանսիայի նախագահի հայտարարության մեջ, հաղորդում է France24-ը: Հայաստանն ու Թուրքիան օգոստոսի 31-ին հայտարարել են, որ համաձայն են միջքաղաքական խորհրդակցություններ սկսել Շվեյցարիայի աջակցությամբ, որի հովանավորությամբ են անցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին բանակցությունները, որոնք ավարտվեցին երկու Արձանագրությունների նախաստորագրմամբ` «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»: Նշված Արձանագրությունները սահմանում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընդունելի ժամկետները: Միջպետական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, որից հետո երկու Արձանագրությունները կստորագրվեն եւ կներկայացվեն երկու երկրների խորհրդարններին վավերացման համար: Երկու կողմերը առավելագույն ջանքերը կգործադրեն, որպեսզի վավերացումն անցնի արագ, ըստ Հայաստանի ու Թուրքիայի սահմանադրական ու օրենսդրական նորմերի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |