ՍԼՈՎԵՆԻԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ18 ապրիլի 2002 - 23:42 AMT PanARMENIAN.Net - Սլովենիան համաձայն է Հայաստանի փաստարկների եւ մոտեցումների հետ ղարաբաղյան հակամարտության հարցում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին այսօր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելը: Նա հաղորդել է, որ ղարաբաղյան հիմնահարցի շուրջ երկարատեւ եւ մանրամասն զրույց է ունեցել իր հայ գործընկերոջ հետ: Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել Սլովենիայի կշռադատված, անաչառ քաղաքականությունը հակամարտությունների վերաբերյալ հարավային Կովկասի տարածաշրջանում: Կառավարության ղեկավարը նշել է, որ ի տարբերություն հարեւան Ադրբեջանի եւ Թուրքիայի, Հայաստանը բաց է տարածաշրջանային համագործակցության համար եւ գտնում է, որ տնտեսական կապերի ամրապնդումը կօգնի հակամարտության խաղաղ կարգավորմանը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |