Գերմանական տեպնիկական աջակցությունը Հայաստանին հետեւողական բնույթ է կրելու

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանիֆինանսավարկային եւ բյուջետայինհարցերիմշտական հանձնաժողով էին այցելել Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ-ի) ծրագրերի տնօրեն Ջեյմս Մակբեթ Ֆորբսը եւ Հայաստանում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մելանի Մոլթմանը` հանձնաժողովի պատգամավորներին եւ աշխատակազմին համակարգչային տեխնիկա տրամադրելու նպատակով: Այդ մասին հաղորդում է ՀՀ խորհրդարանի մամլո ծառայությունը:



GTZընկերության ներկայացուցիչներին ողջունեց եւ Ազգային ժողովի նախագահի, ինչպես նաեւ Ազգային ժողովի անունից աջակցության համար շնորհակալություն հայտնեց խորհրդարանի փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նա նկատեց, որ 2008 թ.-ին ստորագրված` խորհրդարանի հետ համագործակցության հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ GTZ-ի բոլոր նախաձեռնությունները Հայաստանում հաջողված են ու արդյունավետ: Նա հույս հայտնեց, որ Ազգային ժողովի հետ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա եւ փոխանցեց խորհրդարանի պատրաստակամությունը այն էլ ավելի զարգացնելու համար:



ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն իր հերթին եւս շնորհակալություն հայտնեց տեխնիկական օժանդակության համար եւ ընդգծեց, որ գերմանական կազմակերպության հետ հանձնաժողովը համատեղ աշխատանքի արդյունավետ փորձ ունի: Որպես համագործակցության լավ օրինակ նա մատնանշեց «Վերահսկիչ պալատի մասին» գործող օրենքը, որի կիրառման երկու տարիների ընթացքում փոփոխություն որեւէ առաջարկ չի ստացվել` չնայած օրենքի կարգավորման լայն դաշտին: ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը համագործակցության ծրագիրը խոստումնալից գնահատելով` առաջարկեց հաջորդ փուլերում մասնագիտական կարողությունների բարելավմանն ուղղված միջոցառումներ եւս իրականացնել:



Տիկին Մելանի Մոլթմանը զրույցի ընթացքում ընդգծեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի գործառույթների կարեւորությունը` հատկապես բյուջեի նկատմամբ վերահսկողությունը, եւ այն լավագույնս իրականացնելու համար աջակցելու պատրաստակամություն հայտնեց:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---