Եվրոպական հանձնաժողովը ողջունում է հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Երեւանի ու Անկարյի միջեւ պայմանավորվածությունը 1 սեպտեմբերի 2009 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնությունը հարաբերությունները կարգավորելու գործընթացի զարգացման վերաբերյալ: Ինչպես ասվում է PanARMENUAN.Net ստացված` ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության մամլո հաղորդագրության մեջ, նման հայտարարությամբ հանդես են եկել ԵՄ հանձնակատարներ Բենիտա Ֆերրերո-Վալդներն ու Օլլի Ռեյնը: «Եվրոպական հանձնաժողովը մեծ կարեւորություն է տալիս դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին արձանագրությունների արագ եւ կայուն իրականացմանը: Այս համաձայնությունը պետք է նպաստի Հարավային Կովկասում խաղաղությանը եւ կայունությանը»,- նշվում է հանձնակատարների հայտարարության մեջ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |