Թուրքիայի մի շարք հետաքրքրություններ ավելի շատ առնչվում են Հայաստանի, քան Ադրբեջանի հետ 1 սեպտեմբերի 2009 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի մի շարք հետաքրքրություններ ավելի շատ առնչվում են Հայաստանի, քան Ադրբեջանի հետ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Գլոբալիզացման ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: «Թուրքիան շահագրգռված է հայ-թուրքական սահմանի բացման հարցում, քանի որ օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանը դադարել է հուսալի փոխադրման երկիր համարվել: Անկարան հասկանում է, որ Վրաստանի հետ կապված իր նախագծերը չեն կարող հաջողությամբ պսակվել, եւ նա ընտրում է այլընտրանքային ճանապարհ` Հայաստանը»,- ընդգծել է հայ փորձագետը: Նրա խոսքով, վերջին 5 տարիների ընթացքում Թուրքիան լրջորեն փոխել է իր քաղաքականությունը եւ ցույց տվել, որ իր ապագան կապում է Հարավային Կովկասի հետ:Ինչպես նշել է Ստեփան Գրիգորյանը, դեռեւս անցյալ տարվանից Հայաստանը հայտարարում էր առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին: «Մենք հայտարարում էինք այդ մասին, քանի որ զգում էինք, որ Թուրքիան նույնպես պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը: Պարզվեց, որ մենք իրավացի էինք եւ որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար գյություն ունեին եւ ունեն օբյեկտիվ պատճառներ` ԵՄ մտնելու, տարածաշրջանային խաղացող դառնալու, տարածաշրջանի հանդեպ միջազգային հանրության հետաքրքրությունը բարձրացնելու` Թուրքիայի ցանկությունը, ԱՄՆ ճնշումն Անկարայի նկատմամբ»,- նկատել է փորձագետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |