Հրապարակվել է Երեւանում ձյուդոյի ԵԱ-ին Հայաստանի կանանց ու տղամարդկանց հավաքականների վերջնական ցուցակը 1 սեպտեմբերի 2009 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիան հրապարակել է Երեւանում` Կ.Դեմիրճյանի անվ. ՄՀՀ-ում 2009թ. սեպտեմբերի 11-13-ը կայանալիք ձյուդոյի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի կանանց ու տղամարդկանց հավաքականների վերջնական ցուցակը: Այդպիսով, տղամարդկանց առաջնությանը Հայաստանը կներկայանա ութ մարզիկներով, իսկ կանանց առաջնությանը` 6, այլ ոչ թե 5, ինչպես նախկինում էր ծրագրված. 52 կգ քաշային կարգում հայտագրվել է Ասյա Լալազարյանը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայից, որոշ մասնակից երկրների ներկայացրած ցուցակները եւ պատվիրակության կազմերը դեռեւս վերջնականապես չեն հստակեցվել: Ուստի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցների հստակ թիվը կորոշվի մոտ օրերս: Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմը` 55 կգ` Մկրտչյան Դավիթ 60 կգ` Վարոսյան Տիգրան 66 կգ` Երանոսյան Արթուր 73 կգ` Բաղդասարյան Արտյոմ 81 կգ` Համբարձումյան Հայկ 90 կգ` Ջանոյան Կարեն 100 կգ` Խորոդյան Գոռ +100 կգ` Մկրտչյան Արտուշ Կանանց հավաքականի կազմը` 44 կգ` Կարապետյան Երջանիկ 48 կգ` Բալասանյան Սոսե 52 կգ` Լալազարյան Ասյա 57 կգ` Հակոբյա Արփի 63 կգ` Ավագյան Անի 70 կգ` Իլիչյան Անի Գլխավոր մարզիչ` Անտոն Բաբայան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |