Երեւանում տեղի կունենա Միջազգային երաժշտական փառատոն 1 սեպտեմբերի 2009 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Երեւանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը կանցնի սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 23-ը: Փառատոնի բացումը կսկսվի ալտահար Կիմ Կաշկաշյանի (ԱՄՆ) եւ Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ ելույթից, որոնք կկատարեն Տիգրան Մանսուրյանի N2 Համերգը ալտի եւ նվագախմբի համար, նաեւ Շոստակովիչի N5 Սիմֆոնիան:Փառատոնի շրջանակներում Երեւանում ելույթ կունենան երաժիշտներ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Բելգիայից, Ավստրիայից, Ճապոնիայից եւ Ռուսաստանից: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են` Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը եւ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը: Երեւանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնի կազմակերպիչներն են` Հայաստանի Մշակույթի նախարարությունը, Համահայկական Բարեգործական միությունը (AGBU): ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |