Կապանում վերանորոգված դպրոցը կրկին բացեց իր դռները Գիտելիքի օրը:

PanARMENIAN.Net - Դպրոցի բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Սյունիքի մարզային աշխատակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը եւ «ՄոնԱրխ» կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ` դպրոցի հիմնարար վերանորոգումը ֆինանսավորած Սերգեյ Համբարձումյանը:



Հայաստանի նախագահն իր ելույթում նշեց, որ կրթության հարցերն ունեն պետական կարեւորություն եւ պետությունը հետայսու եւս զբաղվելու է այս ոլորտի բարելավմամբ: Նախագահը նաեւ նշեց, որ չնայած նրան, որ պետությունը հարյուրավոր դոլարներ է հատկացնում կրթության հետ կապված խնդիրների լուծման համար, բազմաթիվ խնդիրներ դեռեւս մնում են չլուծված: Պետության ղեկավարը համոզմունք հայտնեց նրանում, որ Համբարձումյանի առաքելությունն այսքանով չի ավարտվի:



Սյունիքի մարզային աշխատակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը հանդես եկավ շնորհակալական խոսքերով Սերգեյ Համբարձումյանի հասցեին, ով, ինչպես նշեց մարզպետը, նաեւ աջակցել է գյուղատնտեսության զարգացմանը մարզում` հատկացնելով $250 հազար, որոնցով ձեռք է բերվել գյուղատնտեսական տեխնիկա:



Սերգեյ Համբարձումյանը Սյունիքի մարզի զարգացման գործում ներդրման համար արժանացել է «Ակսել Բակունց» մեդալին:



Իր հերթին «ՄոնԱրխ» կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահը նշեց, որ «Երեխաների համար կատարված ներդրումներն ամենահեռանկարային ներդրումներն են»: Նա նաեւ ցանկություն հայտնեց, որ այդ դպրոցում հետագայում կվերականգնվի խորացված ռուսերենի ուսումնասիրությամբ դպրոցի կարգավիճակը եւ որ հաջորդ տարի նույն օրը նա ներկա կգտնվի ուրիշ դպրոցի բացմանը:



Այս տարի դպրոցի առաջին դասարան կգնան 107 երեխաներ, իսկ դպրոցի 24 դասարաններում ոսանողների թիվը կազմում է 490 հոգի:



Կապանի N3 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1949թ.` որպես ռուսական դպրոց: 1988-ից դպրոցում դասավանդումը սկսեց իրականացվել հայերենով: 2009-ի ապրիլ-օգոստոս ամիսներին դպրոցում իրականացվում էր հիմնովին վերանորոգում` բարերար Սերգեյ Համբարձումյանի միջոցներով: Վերանորոգման արժեքը կազմել է 316 մլն. դրամ, ձեռք է բերվել նաեւ նոր գույք:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---