ԼՂՀ-ն ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանը հայ-թուրքական գործընթացում 2 սեպտեմբերի 2009 - 15:47 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ-ն ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացման հայ-թուրքական գործընթացում: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: «Մենք հավանաբար, հետեւում ենք մի գործընթացի, որտեղ Հայաստանը ցանկություն է հայտնել նորմալ հարաբերություններ հաստատել հարեւան երկրի հետ: Մենք եւ ողջ աշխարհը այն բանի վկաներն ենք, թե որ կողմն է իրականում շահագրգիռ հարաբերությունների հաստատման հարցում: Ցավոք, Հայաստանը գործ ունի այնպսիի երկրների հետ, որոնք իրենց քաղաքականության մեջ չեն հրաժարվում ստից ու կեղծիքից»,-ասել է ԼՂՀ նախագահը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ստեփանակերտից, ըստ Սահակյանի, թուրքական կողմի գործողությունները ցույց են տալիս, որ, չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին, Թուրքիայի հետ անհնար է անկեղծ հարաբերություններ հաստատել: «Ես վստահ եմ, որ հայկական կողմը շահած դուրս կգա այս գործընթացից, քանի որ աշխարհը կհասկանա, որ Հայաստանն իրոք ցանկանում է նորմալ հարաբերություններ հաստատել բոլոր հարեւան երկրների հետ»,-հայտարարել է Բակո Սահակյանը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |