Երեւանում բացվեց նկարչուհի Մարիամ Հակոբյանի անհատական ցուցահանդեսը 2 սեպտեմբերի 2009 - 20:28 AMT PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 2-ին, Հայաստանի Նկարիչների Միության ցուցասրահում բացվեց Մարիամ Հակոբյանի աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են նկարչուհու 140 աշխատանք` ստեղծված 70-ական թվականներից առ այսօր: Այստեղ կարելի է տեսնել գեղանկարչություն, բրոնզից քանդակներ, արծաթյա զարդեր, գծանկարչություն եւ մոնումենտալ քանդակների լուսանկարներ` ցուցադրված տարբեր երկրներում:PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ հարցազրույցում նկարչուհին ասաց, որ սա իր առաջին անհատական ցուցահանդեսն է ծննդավայրում, որտեղ հայկական հասարակության դատին առաջին անգամ քանդակներից եւ գծանկարներից բացի ներկայացվել են գեղանկարչական աշխատանքներ: «Արվեստում ինձ հետաքրքրում է թեմաների լայն շրջանակ, լինի դա գիտության նոր բնագավառր, մարդկանց փոխհարաբերություններ, ժայռապատկեր, սակայն իմ ստեղծագործություններում առանձին տեղ է զբաղեցնում հումորը արվեստում: Այստեղ կարելի է տեսնել «ոզնին մառախուղի մեջ» կերպարը, հեքիաթային հերոսներ, քաղցր խնձորը, որից որդ է դուրս նայում: Արվեստի մեջ պետք է առկա լինեն հումորի եւ թեթեւության որոշ տարրեր»: Մարիամ Հակոբյանը գեղարվեստական կրթություն է ստացել գեղարվեստի ուսումնարանում 1968թ., 1974թ. ավարտել է Երեւանի Պետական Գեղարվեստի ինստիտուտը: Նկարչուհու մոնումենտալ եւ փոքր քանդակները տարբեր ժամանակ ցուցադրվել են Հայաստանում, Ռուսաստանում, Իտալիայում,Հունաստանում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Չինաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ այլն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |