ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված փաստաթղթերը դժվար է որակել որպես հայանպաստ 2 սեպտեմբերի 2009 - 22:51 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված փաստաթղթերը դժվար է որակել որպես միանշանակ հայանպաստ, քանի որ այնտեղ կան կետեր, որոնք կարող են առիթ տալ տարբեր մեկնաբանությունների համար»,-այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵՊՀ թրքագիտության ամբիոնի դասախոս, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ Մելքոնյանի, այս փաստաթուղթը միջպետական հարաբերությունների հաստատման մասին է, ուստի զիջումներ պետք է լինեն երկու կողմերից: «Փաստաթղթում երկու կետ կա, որոնք հայանպաստ չեն, մասնավորապես, այն կետը, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այլ կերպ ասած, Հայաստանը ճանաչում է Թուրքիայի սահմանները»,-ասել է թուրքագետը: Նրա խոսքերով, եթե ելնենք իրական քաղաքականությունից, ապա երբ պետությունները հարաբերություններ են հաստատում, նրանք երկկողմանի կարգով ճանաչում են միմյանց սահմանները: Նա նաեւ նշել է, որ մյուս կողմից կա նաեւ պատմական տարածքների հարցը, ինչը չափազանց կարեւոր է Հայաստանի համար: «Դա հայերի ինքնության անբաժան մասն է եւ առկա պայմաններում մենք պետք է պահպանենք հողերը վերադարձնելու գաղափարը»,-ասել է Մելքոնյանը: Թուրքագետն ընդգծել է, որ երկրորդ խնդրահարույց հարցը միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին կետն է, որը զբաղվելու է պատմական փաստերի քննարկմամբ: Ըստ Մելքոնյանի, ձեւակերպումներում արդեն նկատելի է մեղմացում, սակայն պետք է հաշվի առնել, որ թուրք պատմաբանները պարտադիր քննարկման կհանեն Հայոց ցեղասպանության հարցը: «Ամեն դեպքում, ես վստահ եմ, որ հայ գիտնականներից ոչ ոք չի քննարկի Ցեղասպանության հարցը»,-ասել է Մելքոնյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |