Հայաստանի ուսանողների մոտ կտրուկ նվազել է բնական գիտություններն ուսումնասիրելու ձգտումը

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարել է, որ անցյալ տարվա համեմատ ընթացիկ տարում կտրուկ նվազել է բնական գիտությունների, մասնավորապես, քիմիայի, բնապահպանության, ֆիզիկայի եւ կենսաբանության բաժինների դիմորդների քանակը:



«Ես կարծում եմ, որ հայ երիտասարդության նման վերաբերմունքը բնական գիտությունների հանդեպ Հայաստանի կրթական համակարգի լուրջ խնդիրներից մեկն է»,-ասել է ռեկտորը: Ա.Սիմոնյանը պարզաբանել է, որ նման իրավիճակը բնորոշ է ոչ միայն ԵՊՀ-ին, այլ նաեւ երկրի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններին:



Այսօրվա դրությամբ համալսարանում գործում է 22 բաժին, որտեղ ուսանում են շուրջ 13 հազար ուսանողներ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---