Անդրանիկ Հակոբյանը հաղթել է իրաքցի բռնցքամարտիկին Միլանում ընթացող աշխարհի առաջնության մեկնարկային ռաունդում

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը հաղթել է Միլանում ընթացող աշխարհի առաջնության իր առաջին մենամարտում, շարունակելով Դերենիկ Գիժլարյանի (51կգ ք/կ), Էդուարդ Համբարձումյանի (64 kg) եւ Գառնիկ Հարությունյանի (54կգ) հաղթանակների շարքը: Հակոբյանը հաղթել է իրաքցի բռնցքամարտիկ Աբդուլրիդ Վահիդին 13:6 հաշվով:



Այս պահի դրությամբ պայքարը սկսած 4 հայ բռնցքամարտիկներ ստացել են 1/16 եզրափակչի ուղեգրեր:



Այսօր երեկոյան ՀՀ եւս մեկ ներկայացուցիչ` Հրաչիկ Ջավախյանը (60կգ) ուժերը կչափի բուլղարացի Սիմեոն Բունարժիժի հետ:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---